Միջազգային 

Թուրքիան հրթիռների հարցով բանակցում է Ֆրանսիայի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ երկիրը բանակցում է Ֆրանսիայի հետ մեծ հեռահարության հրթիռային համակարգերի ձեռքբերման հարցով: Այս մասին հայտնում է Reuters-ը:

 

Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նույն հարցով Թուրքիա - Չինաստան բանակցությունները տապալվել են:

 

Ֆրանս-իտալական Eurosam կոնցեռնի համապատասխան առաջարկը Թուրքիային արժե 3.4 մլրդ ԱՄՆ դոլար:

 

Ավելի վաղ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն Անկարային նախազգուշացրել էին, որ չինական համակարգերը կարող են անմրցունակ դարձնել Թուրքիայի պաշտպանությունը:

 

Դեռ մայիսին Reuters-ին հայտնի էր դարձել, որ Չինաստանը չի համապատասխանել հայտարարված տենդերի պայմաններին:

Նույն շարքից