Ուկրաինացի իրավապահները չեն կարողացել ձերբակալել և ոչ մի բարձր օղակի պետծառայողի, ով կարող էր ներգրավված լինել Կիևի Անկախության հրապարակում ակտիվիստների սպանությունների մեջ, քանի որ նրանք բոլորը փախել են արտասահման: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը, գրում է ria.ru-ն:
«Փաստացիորեն այն մարդկանցից, ովքեր տվել են բոլոր այդ գործողությունների հրամանները, ոչ ոք չի ձերբակալվել»,- ասել է Ավակովն ուկրաինական Առաջին ազգային հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նախարարը հավելել է, որ նրանք բոլորն Ուկրաինայից փախել են փետրվարին՝ երկրում իշխանափոխությունից հետո:
Բացի այդ, Ավակովը հայտնել է, որ այսօրվա դրությամբ քննությունն արդեն պարզել է անձանց, ովքեր կրակել են մարդկանց վրա, և նրանց արդեն ներկայացվել են մեղադրանքներ, սակայն նրանց անունները և թիվը նշել հրաժարվել է՝ վկայակոչելով անմեղության կանխավարկածը: