Միջազգային 

Կանադան մեղադրել է ռուսական ավիացիային

Կանադայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական ինքնաթիռները թռիչք են կատարել Toronto կանադական ռազմական նավի վրայով Սև ծովում ՆԱՏՕ-ի զորավարժությունների ժամանակ, հաղորդում է ria.ru-ն:

Նախարարության տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել կիրակի օրը՝ սեպտեմբերի 7-ին, Սի Բրիզ-2014 զորավարժությունների ժամանակ:

«Չնայած ռուսական ռազմական ավիացիան, որը պտտվող թռիչքներ էր կատարում HMCS Toronto-ի վրայով, ոչ մի կերպ վտանգ չէր ներկայացնում կանադական նավի համար, դրա գործողությունները չպատճառաբանված ու սադրիչ էին և  լարվածության մեծացման վտանգ էինստեղծում»,- հայտարարել է Կանադայի պաշտպանության նախարար Ռոբ Նիկոլսոնը:

Կանադական Globe and Mail թերթի աղբյուրների տվյալներով՝ կիրակի օրը երկու ռուսական Су-24 և մեկ հետախուզական Ан-26 ինքնաթիռներ թռիչք են կատարել Կանադայի ռազմածովային ուժերի Toronto նավի վրա, երբ այն մասնակցում էր Սի Բրիզ-2014-ին: Ինքնաթիռներից մեկը, աղբյուրի տվյալներով, իջել է 300 մետր բարձրության: «Մենք սպասում էինք դրան»,- հայտարարել է Կանադայի պաշտպանության նախարարության աշխատակիցը:

Նույն շարքից