Միջազգային 

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ուժի մեջ մտնելը մի քանի օրով հետաձգվել է

Ռուսաստանի դեմ Եվրամիության կողմից սեպտեմբերի 8-ին հաստատված պատժամիջոցների ուժի մեջ մտնելը մի քանի օրով հետաձգվել է Ֆինլանդիայի և մի շարք այլ երկրների բռնած դիրքի պատճառով: Այդ մասին ասված է ամերիկյան Wall Sreet Journal թերթի կայքում հրապարակված հոդվածում:


«Մի քանի երկրներ Ֆինլանդիայի ղեկավարությամբ ցանկացել են, որ նոր պատժամիջոցների ուժի մեջ մտնելը հետաձգվի, քանի դեռ բանակցություններ են ընթանում Կիևի, Մոսկվայի և ռուսամետ ապստամբների միջև»,- ասված է հրապարակման մեջ:

 

Եվրամիության խորհուրդը սեպտեմբերի 8-ին հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը, սակայն դրանց ուժի մեջ մտնելու մասին որոշումը հետաձգվել է մի քանի օրով Ուկրաինայում հրադադարի պահպանման մասին համաձայնագրի կատարման ընթացքը գնահատելու համար, հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպյոյը:

 

Պատժամիջոցներն ուժի մեջ մտած կհամարվեն ԵՄ-ի Պաշտոնական հանդեսում դրանց հրապարակման պահից, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Նույն շարքից