Իրաքի նոր կառավարությունը վարչապետ Հեյդար ալ Աբադիի գլխավորությամբ սահմանադրական երդում է տվել խորհրդարանի առջև: Ինչպես հաղորդում են արաբական լրատվամիջոցները, Իրաքի խորհրդարանի 177 պատգամավոր հավանություն են տվել կազմավորված նոր կառավարությանը: Աբադիի ներկայացրած ծրագիրը վստահություն է ներշնչել խորհրդարանում: Աբադին հաստատել է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել անվտանգությունն ամրացնելու ուղղությամբ, ինչպես նաև ազատագրել երկրի քաղաքները: Ապա նա միջազգային հանրությանը կոչ է արել պայքարել ահաբեկչության դեմ: Ալ Աբադին նաև նշել է, որ միջոցներ կձեռնարկվեն Իրաքի կառավարության և Իրաքյան Քրդստանի միջև տարաձայնությունները հարթելու ուղղությամբ:
Ավելի վաղ՝ օգոստոսի 11-ին, երկրի վարչապետ էր նշանակվել Հեյդար ալ Աբադին, ում հանձնարարվել էր կազմավորել նոր կառավարություն: