Թուրքիայի նորանշանակ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հստակեցրել է իր առաջին պաշտոնական այցելությունների երկրներն ու ժամկետները: Այս մասին տեղեկացնում է թուրքական TRT Haber գործակալությունը:
Դավութօղլուն կկրկնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական այցելությունների ուղին` առաջինը լինելով Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունում: Այստեղ նա կլինի սեպտեմբերի 16-ին: Արդեն երկրորդ պաշտոնական այցով Թուրքիայի վարչապետը սեպտեմբերի 19-20-ը կայցելի Ադրբեջան: