Միջազգային 

Պակիստանում զինյալները հարձակվել են սուզանավերի բազայի վրա

Պակիստանի Կարաչի քաղաքում զինյալները հարձակվել են սուզանավերի բազայի վրա, ինչի հետևանքով զոհվել Է մեկ զինվորական, ևս մի քանիսը վերքեր են ստացել:

 

Հարձակվողների ու զինծառայողների միջև փոխհրաձգությունը տևել Է շուրջ վեց ժամ:

 

Զինյալների կողմից սպանվել են երկուսը, ևս չորսին գերի են բռնել:

 

Հարձակման համար պատասխանատվությունն ստանձնել Է «Թալիբան» շարժման պակիստանյան թևը:

 

Սա Պակիստանում զինյալների երկրորդ հարձակումն Է հունիսից ի վեր, երբ Հյուսիսային Վազիրստան տարածաշրջանում լայնածավալ հատուկ գործողություն սկսվեց անօրինական ծայրահեղական խմբավորումների դեմ:

 

Նույն շարքից