Ուկրաինայի արևելքում հակամարտությունը ձեռնտու չԷ ոչ Բելառուսին, ոչ Ռուսաստանին, ոչ Էլ հենց Ուկրաինային: Այդ մասին սեպտեմբերի 9-ին հայտարարել Է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ դիմելով Մինսկի կաշվի արտադրական միավորման աշխատողներին:
«Ուկրաինայում եղբայրասպան պատերազմ Է ընթանում: Դա մրցակցություն Է, դիմակայություն: Դուք հասկանում եք՝ ում Է դա ձեռնտու: Դա մեզ ձեռնտու չԷ, Ուկրաինային ձեռնտու չԷ, դա Ռուսաստանին Էլ ձեռնտու չԷ… Դա ոչ մեկի հարկավոր չԷ, դա խախտում Է կյանքի ամբողջ դրվածքը»,-ասել Է Լուկաշենկոն:
Ընդսմին նա նշել Է, որ Բելառուսը կարող Է աշխատել միայն հանուն խաղաղության, «որպեսզի խաղեղեցնի այնտեղ տիրող իրադրությունը»: Նախագահը հավաստիացրել Է, որ Ուկրաինայի իրադրությունը չի ազդի Բելառուսի դրության վրա, և հիշեցրել Է, որ Ուկրաինայում ստեղծված իրադրության խորքային պատճառները կապված են «կոռուպցիայի, իշխանության կազմալուծման, բանդիտիզմի» հետ:
Լուկաշենկոն նաև այն կարծիքին Է, որ Ուկրաինայում շատ լուրջ տեղեկատվական պատերազմ Է ընթանում: Նրա խոսքով՝ այդ պատերազմը մղվում Էր նաև Բելառուսի դեմ, «բայց մենք կարողացանք դիմակայել, ուստի հարկավոր Է հանգիստ նայել այդ տեղեկատվական պատերազմներին», հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: