Միջազգային 

Կոնգրեսի աշխատանքից դժգոհ է ամերիկացիների 77 տոկոսը

The Washington Post և ABC News-ի անցկացրած հարցման համաձայն՝ ամերիկացիների մեծամասնությունը հավանություն չի տալիս Կոնգրեսի և նախագահի աշխատանքին:

 

ԱՄՆ-ի քաղաքացիների մեծ մասը Օբամայի նախագահելը գնահատել է ձախողում: Այսպես, հարցին՝ «Ինչ եք կարծում՝ Օբամայի նախագահումը ավելի շատ հաջողություն Է, թե ձախողում», հարցվածների 51 տոկոսն ընտրել Է երկրորդ տարբերակը՝ հայտնելով իր դժգոհությունը: Ընդսմին նրանց 92 տոկոսը, ովքեր Օբամայի քաղաքականությունը ձախողում են համարել, կազմել են պահպանողական հանրապետականները:

 

Կոնգրեսի աշխատանքից դժգոհ է ամերիկացիների 77 տոկոսը: Ընդ որում՝ դեմոկրատների աշխատանքից դժգոհ Է հարցման մասնակիցների 61 տոկոսը, իսկ հանրապետականներից՝ 72 տոկոսը:

 

Ռուսաստանի և Ուկրաինայի նկատմամբ Օբամայի քաղաքականությունը գնահատելիս ամերիկացիների ձայները երկու հավասար մասի են բաժանվել. 43 տոկոսը կարծում Է, որ նախագահը չափազանց զգուշավոր Էր, նույնքանն Էլ նրա գործողությունները բավականին ճիշտ են համարում:

 

55 տոկոսի կարծիքով՝ Բարաք Օբամայի նկատմամբ կիրառելի չԷ «ծանրակշիռ առաջնորդ» արտահայտությունը, և որ նախագահը ավելի շատ բան Է արել երկիրը պառակտելու կամ այն միավորելու համար:

 

Հարցմանը, որը հեռախոսով անցկացվել Է սեպտեմբերի 4-7-ը, մասնակցել են 1001 չափահաս ամերիկացիներ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից