Միջազգային 

Ուլրիկե Լունաչեքը Ավստրիայի արտգործնախարարին կոչ է արել չայցելել Ադրբեջան

Ավստրիայի Կանաչների շարժման առաջնորդ, Եվրախորհրդարանի փոխնախագահ Ուլրիկե Լունաչեքը կոչ է արել Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցին` հրաժարվել Ադրբեջան կատարելիք աշխատանքային այցից: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Haqqin.az-ը:

 

Լունաչեքը նշել է, որ Ավստրայի արտգործնախարարն այդ քայլով պետք է իր բողոքն արտահայտի առ այն, որ Բաքվի իշխանությունները հրաժարվել էին մուտքի արտոնագիր տրամադրել ավստրիացի լրագրող Յուտե Բաուերին, ով պետք է ուղեկցեր Կուրցին Ադրբեջան կատարելիք այցի ժամանակ: Լրագրողին Ադրբեջանում մեղադրել էին առանց իրենց թույլտվության Լեռնային Ղարաբաղ այցելելու մեջ և ներառել էին «սև ցուցակում»:

 

Եվրախորհրդարանի փոխնախագահը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ ավստրիացի լրագրողի մուտքն  Ադրբեջան արգելվել է այն դեպքում, երբ շարունակ խոսվում է այստեղ լրատվամիջոցների ազատության սահմանափակումների և ճնշումների մասին:

 

Նույն շարքից