Միջազգային 

Քեմերոնը կայցելի Շոտլանդիա

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը, փոխվարչապետ Նիկ Կլեգը եւ Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Էդ Միլիբենդը ուղեւորվում են Շոտլանդիա՝ համոզելու տեղի ընտրողներին՝ քվեարկել տարածաշրջանի անկախության դեմ: Այդ մասինՖեյսբուքի իր Էջում գրել Է Միլիբենդը:

 

«Շոտլանդացիներին մեր ուղերձը պարզ է լինելու՝ «մենք ցանկանում եք, որ դուք մնաք»,-նշել Է խորհրդարանականը:

 

«Մեզ շատ բան է բաժանում, բայց կա մի կետ, որում մենք սրտանց համաձայնում ենք. Միացյալ Թագավորությունն ավելի լավն Է միասնության մեջ»,-հավելել է նա:

 

Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարարը հայտարարել Է, որ պետությունը պատրաստ Է ավելի լայն ինքնավարություն տրամադրել Շոտլանդիային, եթե Էդինբուրգը հրաժարվի անկախության հարցի շուրջ հանրաքվեի անցկացումից: Նրա խոսքով՝ ավելի լայն իրավունքներ կարող են տրամադրվել հարկման եւ սոցիալական ոլորտներում, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

TNS ընկերության կողմից անկացված նոր հարցումը ցույց է տվել, որ Մեծ Բրիտանիայից տարածաշրջանի անջատման կողմնակիցների եւ անկախության հակառակորդների թվաքանակը գրեթե հավասար է:

 

Այն դեպքում, եթե Շոտլանդիայի բնակիչների մեծամասնությունը սեպտեմբերի 18-ին «այո» պատասխանի «Շոտլանդիան պետք է արդյոք անկախ պետություն լինի» հարցին, ապա 2016 թվականի մարտի 24-ին Շոտլանդիան դուս կգա Միացյալ Թագավորության կազմից:

 

TNS ընկերության տվյալների համաձայն՝ հանրաքվեի անցկացումից ինն օր առաջ Շոտլանդիայի անկախության օգտին կքվեարկեր շոտլանդացիների 38 տոկոսը, դեմ՝ տարածաշրջանի բնակիչների 39 տոկոսը: Մեկ ամիս առաջ, ինչպես նշում է TNS-ը, Շոտլանդիայի անջատման կողմնակիցների թիվն ավելի պակաս էր եւ կազմում էր 32 տոկոս, դեմ էր հանդես գալիս շոտլանդացիների 45 տոկոսը:

 

Ավելի վաղ YouGov ծառայության եւ Sunday Times թերթի անցկացրած հարցման արդյունքները ցույց են տվել, որ տարածաշրջանի անկախության օգտին պատրաստ է քվեարկել Շոտլանդիայի բնակիչների 51 տոկոսը, դեմ՝ 49 տոկոսը:

 

Նույն շարքից