Միջազգային 

Նոր լարվածություն է ստեղծվել Իրանի և Ադրբեջանի միջև

Ադրբեջանում Իրանի դեսպանատունը խստորեն է անդրադարձել երեկ Բաքվում անցկացված Աշխարհի ադրբեջանցիների համագումարին, որի ժամանակ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Յանուս Ռուստամխանլըն կոչ է արել մասնատել Իրանը:

 

Բաքվում Իրանի դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ, որում խստորեն դատապարտել է այդ նիստը, և Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսին մեղադրել Իրանում անջատողականություն սերմանելու ձգտումների մեջ: Այս մասին նշվում է Բաքվում Իրանի դեսպանատան պաշտոնական կայքում:

 

«Այդ նիստում իրանական և ադրբեջանական ժողովուրդների թշնամիներին երկար տարիներ ծառայած անձինք այժմ սպառնում են երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնմանը, և սիոնիստական ռեժիմի հետ միասին զբաղվում են մեր երկու ազգերի միջև բարեկամության թուլացմամբ ու անջատողական մտքեր տարածելով», -ասվում է հայտարարության մեջ:

 

Նշվում է նաև, որ Ադրբեջանում Իրանի դեսպանատունը անպատասխան չի թողնի Իրանի նկատմամբ Կոնգրեսի դրսևորած անհարգալից վերաբերմունքը, և հետամուտ է լինելու հասնել իրանական ժողովրդին հասցված վիրավորանքների իրավական գնահատականին:

 

«Իհարկե, պաշտոնական Բաքուն կարող է հայտարարել և «արդարանալ», թե Ռուստամխանլըն ընդդիմադիր է, և նրա անջատողական կոչերը ոչ մի կապ չունեն իր հետ: Հարցն այն էէ` արդյոք կհավատա՞ դրան Իրանը, ինչի մասին խիստ կասկածում ենք», -գրում է կայքը:

 

Նույն շարքից