ԵԱՀԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելությունը ծրագրում Է ընդլայնել իր ներկայության գոտին Դոնբասում: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳ նախարարության տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը:
«ԵԱՀԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելության անդամները գտնվում են Դոնեցկում, Լուգանսկում, Կրամատորսկում, Մարիուպոլում: Սպասվում Է այդ տարածաշրջանում ԵԱՀԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելության ներկայության գոտու հետագա աշխարհագրական ընդլայնում»,-ասել Է Պերեբիյնիսը սեպտեմբերի 9-ին Կիեւում կայացած մամուլի ասուլիսում, հավելելով որ նաեւ հայտարարված Է ԵԱՀԿ-ի մասնակից երկրների քաղաքացիների թվից առաքելության կազմում լրացուցիչ դիտորդների հավաքագրման մասին:
Պերեբիյնիսի խոսքով՝ մոնիթորինգի իրականացման հարցում ՈՒկրաինայի պրոֆիլային գերատեսչությունների եւ ԵԱՀԿ-ի առաքելության միջեւ գործում Է մշտական կոնսուլտացիաների մեխանիզմ, մասնավորապես, Ուկրաինայի ԱԳ նախարարության, գլխավոր շտաբի, հանրապետության անվտանգության ծառայության, սահմանապահ ծառայության ներկայացուցիչները մշտական կապ են պահպանում ԵԱՀԿ-ի առաքելության հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: