Դամասկոսի Ջարամանա թաղամասում սեպտեմբերի 9-ին հրասանդներ են ընկել, որոնց հետևանքով 3 քաղաքացի, այդ թվում մեկ երեխա զոհվել են, ևս 7-ը վիրավորվել են: Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, ոստիկանությունը տեղեկացրել է, որ 4 հրասանդներն ընկել են Ջարամանայի Համսի թաղամասում: Նյութական վնասներ են կրել նաև մերձակայքում գտնվող տները, մեքենաները և խանութները:
Բացի այդ, հրասանդներ են ընկել նաև Դամասկոսի Քաշքուլ թաղամասում, որոնց հետևանքով 2 քաղաքացի զոհվել, ևս 15-ը վիրավորվել են: Հրասանդներն ընկել են թաղամասի թունելի մերձակայքում:
Նախորդ շաբաթվա ընթացքում Ջարամանայում հրասանդ ընկնելու հետևանքով մեկ քաղաքացի զոհվել, ևս 6-ը վիրավորել էր: