Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը:
Ղարիբաշվիլին Բաքվում կլինի սեպտեմբերի 11-ին: Այցի ընթացքում Վրաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Ադրբեջանի ղեկավարության հետ: Հանդիպումներ կլինեն նաև երկու երկրների կառավարական պատվիրակությունների ընդլայնված կազմերով: