Միջազգային 

Սպիտակ տունը պատրաստվում է Թրամփի և Ռոհանիի հնարավոր հանդիպմանը. ԶԼՄ-ներ

analitik.am

Սպիտակ տունն սկսել է նախապատրաստվել ԱՄՆ-ի և Իրանի նախագահներ Դոնալդ Թրամփի և Հասան Ռոհանիի հնարավոր բանակցություններին` Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի ԳՎ-ի նստաշրջանի շրջանակներում:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ամերիկյան աղբյուրիներին, Սպիտակ տունը նախապատրաստական աշխատանքներ է սկսել սեպտեմբերի վերջին հավանական հանդիպման համար: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նախօրեին հայտարարել էր, որ Թրամփ-Ռոհանի հանդիպումը կարող է կայանալ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ հայտնի չէ, թե արդյոք Իրանը կհամաձայնի հանդիպմանը, եթե ԱՄՆ պատժամիջոցները Թեհրանի նկատմամբ չչեղարկվեն:

Աղբյուրիներից մեկի կարծիքով՝ հնարավոր տաբերակներից մեկն այն է, որ Թրամփը կմիանա Ռոհանիի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպմանը:

ՄԱԿ-ի ԳՎ 74-րդ նստաշրջանը կանցկացվի սեպտեմբերի 24-30-ը: Ակնկալվում է, որ ավելի քան 100 նախագահներ և 80 վարչապետեր կհավաքվեն Նյու Յորքում՝ մասնակցելու քննարկումներին:

Նույն շարքից