Միջազգային 

Մոտ 70 քուրդ և եզդի է փախել Իրաքում «Իսլամական պետության» գերությունից

Քուրդ-եզդիների խումբը, որոնց «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները պահում էին Իրաքի հյուսիսում գրաված Թել Աֆար քաղաքի բանտերում, փախել են գերությունից և կարողացել են հասնել մինչև տեղի բնակիչների կամավորական ջոկատների դիրքեր, գրում է ria.ru-ն:

 

«Մեզ մոտ է եկել 68 մարդ: Նրանք օգտվել են Թել Աֆարի շրջանում «Իսլամական պետության» դիրքերի ուղղությամբ ամերիկյան ավիացիայի ավիահարվածներից և կարողացել են փախչել: Երկու օր մարդիկ քայլել են առանց ջրի և սննդի և դուրս են եկել Մազար Շարիֆ շրջան, որտեղ գտնվում են մեր դիրքերը»,- պատմել է կամավորական ջոկատի հրամանատարներից մեկը:


Թել Աֆար քաղաքը գտնվում է Իրաքի հյուսիսային Նեյնավան շրջանում՝ Մոսուլից 70 կիլոմետր հյուսիս-արևմուտք: Այն առաջին բնակավայրերից է, որ ընկել է խմբավորման գրոհայինների ձեռքը:

Նույն շարքից