Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ստորագրել և Գերագույն ռադա է վերադարձրել հակառուսական միջոցառումների վերաբերյալ օրենքը, այդպիսով այն ուժի մեջ էմտել: Այդ մասին հաղորդվում Է խորհրդարանի կայքում:
Օրինագիծը 242 ձայնով ընդունվել Էր օգոստոսի 14-ին: Այդ փաստաթղթի համաձայն՝ Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության խորհուրդը իրավունք Է ստանում արգելափակել ակտիվները, սահմանափակել առևտրական գործառնությունները, ամբողջովին կամ մասամբ դադարեցնել ռեսուրսների, թռիչքների և բեռնափոխադրումների տարանցումն Ուկրաինայի տարածքով, կանխել կապիտալների դուրսբերումը, կասեցնել տնտեսական ու ֆինանսական պարտավորությունների կատարումը, լուծարել լիցենզիաները:
Բացի այդ, նախատեսվում Է արգելել կամ սահմանափակել նավերի մուտքը ՈՒկրաինայի տարածքային ջրեր կամ նավահանգիստներ և օդանավերի մուտքը հանրապետության օդային տարածություն, ինչպես նաև վայրԷջքներ կատարել Ուկրաինայի տարածքում: Օրենքը նաև թույլ Է տալիս դադարեցնել առևտրական համաձայնագրերի, համատեղ նախագծերի և որոշակի ոլորտներում, մասնավորապես, անվտանգության և պաշտպանության բնագավառում, արդյունաբերական ծրագրերի գործողությունը: Նախատեսվում Է դադարեցնել մշակութային փոխանակումները, գիտական համագործակցությունը, կրթական ու մարզական շփումները, ժամանցային ծրագրերը, մերժել այցագրերի տրամադրումը օտարերկրյա պետությունների ռեզիդենտներին, չեղյալ հայտարարել պաշտոնական այցերը, նիստերը պայմանագրերի կամ համաձայնագրերի կնքման հարցերի շուրջ բանակցությունները, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: