Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում Կիեւը Ռուսաստանի հետ սահմանին պաշտպանական ամրաշինությունների հզոր համալիր կկառուցի՝ Մաներհայմի գծի նմանությամբ.
«Եթե առանց Մաներհայմի գծի հնարավոր չէ, ապա պետք է ամրաշինական ուղիներ կառուցել, միայն թե՝ ավելի հզոր: Ուշադրություն եմ հրավիրում, որ դրանք 41-42 թվականների կառույցների ամրաշինություններ չեն լինի, այլ հզորություններ, որոնց կարիքն ունի ժամանակակից պաշտպանական գիտությունը», - հայտարարել է Պորոշենկոն:
Նրա խոսքով՝ պաշտպանական համալիրը պետք է իր մեջ ներառի միայն սպառազինությունների ոլորտում ժամանակակից մշակումներ, ինչպես օրինակ «Տանկային դիքերի, պաշտպանական մեխանիզմների հետ խորը մարտակարգային երկայնաշարանի պաշտպանությունը»:
Մաներհայմի գիծը ստեղծվել է 1920-1930թթ., այն ֆիննական սահմանային ամրությունների համակարգ է Կարելյան պարանոցում՝ ԽՍՀՄ-ի կողմից հնարավոր հարձակողական հարվածները զսպելու նպատակով: