Միջազգային 

Կիևը Ռուսաստանի հետ սահմանին պաշտպանական ամրաշինությունների հզոր համալիր կկառուցի

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում Կիեւը Ռուսաստանի հետ սահմանին պաշտպանական ամրաշինությունների հզոր համալիր կկառուցի՝ Մաներհայմի գծի նմանությամբ.


«Եթե առանց Մաներհայմի գծի հնարավոր չէ, ապա պետք է ամրաշինական ուղիներ կառուցել, միայն թե՝ ավելի հզոր: Ուշադրություն եմ հրավիրում, որ դրանք 41-42 թվականների կառույցների ամրաշինություններ չեն լինի, այլ հզորություններ, որոնց կարիքն ունի ժամանակակից պաշտպանական գիտությունը», - հայտարարել է Պորոշենկոն:

 

Նրա խոսքով՝ պաշտպանական համալիրը պետք է իր մեջ ներառի միայն սպառազինությունների ոլորտում ժամանակակից մշակումներ, ինչպես օրինակ «Տանկային դիքերի, պաշտպանական մեխանիզմների հետ խորը մարտակարգային երկայնաշարանի  պաշտպանությունը»:

 

Մաներհայմի գիծը ստեղծվել է 1920-1930թթ., այն ֆիննական սահմանային ամրությունների համակարգ է Կարելյան պարանոցում՝ ԽՍՀՄ-ի կողմից հնարավոր հարձակողական հարվածները զսպելու նպատակով:

Նույն շարքից