Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը սեպտեմբերի 10-ին հայտարարել Է, որ հանդես Է գալիս Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների նոր փաթեթի ընդունման օգտին, տեղեկացնում Է AP-ին:
«Մենք հանդես ենք գալիս այդ պատժամիջոցները սահմանելու օգտին, եւ ես հուսով եմ, որ շուտով համապատասխան որոշում կընդունվի»,-ասել Է Մերկելը՝ ելույթ ունենալով Գերմանիայի խորհրդարանում:
Նա ընդունել Է, որ Ուկրաինայի արեւելքում իրադրությունը բարելավվել Է, սակայն «բավարար պարզություն չկա» իրադրության նորմալացման ծրագրի դրույթների հետագա կատարման կապակցությամբ», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: