Միջազգային 

Բուկհալտերը հայտարարել Է Ուկրաինայում հակամարտութան կողմերի միջև երկխոսությանն աջակցելու անհրաժեշտության մասին

ԵԱՀԿ-ի նախագահ Դիդիե Բուկհալտերը սեպտեմբերի 10-ին Պրահայում, ելույթ ունենալով խորհրդաժողովում, հայտարարել Է Ուկրաինայում հակամարտութան կողմերի միջև երկխոսությանն աջակցելու անհրաժեշտության մասին: Այդ մասին Twitter-ում կազմակերպության պաշտոնական կայքում:

 

«Մինսկի արձանագրությունը Ուկրաինայում առկա լարվածությունը հանելու հնարավորություն Է, մեզ հարկավոր Է աջակցել երկխոսությանը»,-ասել Է Բուրկհալտերը: Նա նաև նշել Է, որ ներկայում ԵԱՀԿ-ի 70 դիտորդներ հրադադարի պահպանմանը հետևում են Լուգանսկի և Դոնեցկի շրջանում:

 

Բուրկհալտերի խոսքով՝ ներկայում ԵԱՀԿ-ի գերակայություններից մեկը «Ուկրաինայում հատուկ մոնիթորինգային առաքելության ընդլայնումն Է և ադապտացումը հրադադարի հետևանքով ստեղծված նոր պայմաններին»:

 

Ուկրաինայի ԱԳ նախարարության տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն  Եվգենի Պերեբիյնիսը նախօրյակին հայտնել Էր, որ ԵԱՀԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելությունը ծրագրում Է ընդլայնել իր ներկայության գոտին Դոնբասում: «ԵԱՀԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելության անդամները գտնվում են Դոնեցկում, Լուգանսկում, Կրամատորսկում, Մարիուպոլում: Սպասվում Է այդ տարածաշրջանում ԵԱՀԿ-ի հատուկ մոնիթորինգային առաքելության ներկայության գոտու հետագա  ընդլայնում»,-ասել Է Պերեբիյնիսը, հավելելով որ նաև հայտարարված Է ԵԱՀԿ-ի մասնակից երկրների քաղաքացիների թվից առաքելության կազմում լրացուցիչ դիտորդների հավաքագրման մասին:

 

Պերեբիյնիսի խոսքով՝ մոնիթորինգի իրականացման հարցում ՈՒկրաինայի պրոֆիլային գերատեսչությունների և ԵԱՀԿ-ի առաքելության միջև գործում Է մշտական կոնսուլտացիաների մեխանիզմ, մասնավորապես, Ուկրաինայի ԱԳ նախարարության, գլխավոր շտաբի, հանրապետության անվտանգության ծառայության, սահմանապահ ծառայության ներկայացուցիչները մշտական կապ են պահպանում ԵԱՀԿ-ի առաքելության հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Նույն շարքից