14 մարդ Է զոհվել և 13-ը՝ վիրավորվել սեպտեմբերի 10-ին Աֆղանստանի արևելքի Կունարի նահանգում ԱՄՆ-ի ավիահարվածի հետևանքով: Ըստ որոշ տվյալների՝ զոհվածներից առնվազն 11-ը խաղաղ բնակիչներ են, ներառյալ երկու կին և երկու երեխա:
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը խստիվ դատապարտել Է ԱՄՆ-ի գործողությունները, որոնք հանգեցրել են քաղաքացիական անձանց զոհվելուն:
Կունարի նահանգի ոստիկանապետի խոսքով՝ ՆԱՏՕ-ի և Աֆղանստանի անվտանգության ուժերի զինծառայողները բախվել են մի խումբ զինյալների, ինչից հետո օդից աջակցություն Է կանչվել: Ավիահարվածների հետևանքով զոհվել են թե զինյալներ, թե խաղաղ բնակիչներ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: