Միջազգային 

Յունկերը հայտարարել Է Եվրամիության ապագա գործադիր մարմնի անդամների միջև գործառույթների բաշխման մասին

 Եվրահանձնաժողովի նորընտիր նախագահ Ժան Կլոդ Յունկերը սեպտեմբերի 10-ին Բրյուսելում հայտարարել Է իր կողմից ձևավորված Եվրամիության ապագա գործադիր մարմնի անդամների միջև գործառույթների բաշխման մասին:


Եվրահանձնաժողովի նախագահի տեղակալներ են դարձել ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին (Իտալիա), Ֆրանս Թիմերմանսը (Նիդեռլանդներ, առաջին տեղակալ)՝ իրավական պետություն և հիմնարար իրավունքներ, Անդրուս Անսիպը (Էստոնիա)՝ թվային տեխնոլոգիաներ, Ալենկա Բրատուշեկը (Սլովենիա)՝ Էներգետիկա, Վալդիս Դոմբրովսկիսը (Լատվիա)՝ եվրո և սոցիալական երկխոսություն, Յուրկի Կատայնենը (Ֆինլանդիա)՝ զբաղվածություն, տնտեսական աճ, Կրիստալինա Գեորգիևան (Բուլղարիա)՝ բյուջե, վարկային ռեսուրսներ:

 

 

Եվրահանձնաժողովի տնտեսական գործերով անդամ Է նշանակվել Պիեռ Մոսկովիսին (Ֆրանսիա): Կլիմայական փոփոխությունների և Էներգետիկայի հարցերով եվրակոմիսար պարտականությունները կկատարի Միգել Արիաս Կանիետեն (Իսպանիա), հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

 

Նույն շարքից