Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ընդունել է Բաքու ժամանած Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յալոնի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես հաղորդում է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը, հանդիպմանը կողմերը փոխանակել են տեսակետներ երկկողմ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման շուրջ։
Ալիևն ընդունել է Իսրայելի պաշտպանության նախարարին