«Ժողովրդական ճակատ» կուսակցության քաղխորհրդի նախագահ Է սեպտեմբերի 10-ին ընտրվել Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, կուսակցության կենտրոնական շտաբի ղեկավար Է դարձել խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովը, որոնք ավելի վաղ Յուլյա Տիմոշենկոյի զինակիցներն Էին «Բատկիվշչինա»-ում: Ինչպես տեղեկացնում Է «Ինտերֆաքս»-ը, նրանց նշանակման մասին որոշումն ընդունվել Է կուսակցության արտահերթ համագումարի՝ Կիեւում կայացած առաջին փուլի ընթացքում:
«Ժողովրդական ճակատ» կուսակցությունը գրանցվել Է 2014 թվականի մարտի 31-ին: Ուկրպետռեեստրի տեղեկատվության համաձայն՝ կուսակցության առաջնորդ Է դարձել փաստաբան Օկսանա Իվանչենկոն: