Թեհրանում նախօրեին անցկացված Ռուսաստանի և Իրանի միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքում երկրները պայմանավորվել են տնտեսության տարբեր ոլորտներում համագործակցության մասին՝ հացահատիկի մատակարարումից մինչև երկաթգծերի կառուցում ընդհանուր 8 միլիարդ եվրոյի ներդրումների ծավալով: Պայմանագրերում Ռուսաստանն ու Իրանը պատրաստվում են օգտագործել ազգային արժույթներ, գրում է ИТАР-ТАСС-ը:
Բանակցությունների գլխավոր ինտրիգը Ռուսաստանի համար իրանական նավթի մատակարարման կազմակերպման հնարավորությունն է եղել: Բայց հանձնաժողովի նիստի արդյունքներով՝ ՌԴ էներգետիկայի նախարարության ղեկավար Ալեքսանդր Նովակն ասել է, որ Ռուսաստան իրանական նավթի մատակարարումների մասին խոսք չի գնում: Նրա խոսքով՝ առաջարկներ կան իրանական նավթի իրացմանը ռուսական թրեյդերների մասնակցության մասին: Մասնագետները կարծում են, որ այդկերպ Ռուսաստանն ու Իրանն ընտրել են փոխադարձ վճարումների առավել շահավետ մեխանիզմ:
Ռուսաստանի և Իրանի միջև «նավթ ապրանքների դիմաց» սխեմայով համագործակցության հնարավոր ձևաչափի մասին ավելի վաղ հայտնել էին Reuters-ի աղբյուրները: