Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Արևմուտքի կողմից հրահրված Ուկրաինայի ճգնաժամն օգտագործվում է ՆԱՏՕ-ի վերակենդանացման նպատակով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Պուտինը նշել է նաև, որ Ռուսաստանը չի ներքաշվի ևս մեկ սպառազինությունների մրցավազքի մեջ:
Անդրադառնալով տնտեսական հարցերին՝ Պուտինն ասել է, որ Ռուսաստանն արհեստականորեն չի դադարեցնի համագործակցությունն իր արտասահմանյան գործընկերների հետ: Սակայն միևնույն ժամանակ Ռուսաստանին անհրաժեշտ է հաշվի առնել առկա ռիսկերը: Ինչպես նաև՝ պատրաստ լինել ինքնուրույն արտադրել ամբողջ առաջնահերթ անհրաժեշտ սարքավորումները, բաղադրիչները, նյութերը, ունենալ համապատասխան արտադրական հզորություններ, տեխնոլոգիաներ:
Այս և այլ հայտարարություններ Պուտինն արել է կառավարությանը հղված իր ուղերձում, որով նրանց կոչ է արվել «հավասարակշռված և իրատեսական» պաշտպանական ռազմավարություն մշակել 2016 - 2025 թվականների համար: