Միջազգային 

Կատալոնիայի ազգային օրվա առիթով ցույցեր կանցկացվեն Բարսելոնայում

analitik.am

Կատալոնիայի ազգային օրվա կապակցությամբ, սեպտեմբերի 11-ին զանգվածային ցույցեր տեղի կունենան Բարսելոնայում: Հարյուր հազարավոր ցուցարարներ վաղը դուրս կգան փողոցներ` աջակցելու նոյեմբերի 9-ին Կատալոնիայի անկախության հանրաքվեի անցկացմանը:

 

Նմանատիպ ցույցեր Կատալոնիայում տեղի են ունենում ամեն տարի:

 

Կատալոնիայի անկախության հանրաքվեի անցկացման որոշումը կայացվել է կատալոնական խորհրդարանում: Որոշումը սատարել է օրենսդիրների 2/3-ը, ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր կուսակցություններից: Հարցումների համաձայն` հանրաքվեի անցկացումն աջակցում է կատալոնյան բնակչության 80 տոկոսը: Կատալոնական խորհրդարանում այժմ մշակվում է Հանրաքվեի ակտ, որը կապահովի նոյեմբերի 9-ի քվեարկության իրավական շրջանակը:

 

Իսպանիայի կառավարությունը չի ընդունում  հանրաքվեի պայմանները և ոչ էլ ուզում է բանակցություններ վարել` թույլ տալով կատալոնացիներին ինքնորույն որոշել իրենց քաղաքական ապագան:

 

Նույն շարքից