Միջազգային 

ԱՄՆ-ում հանրապետականները ողջունել են «Իսլամական պետության» դեմ պայքարի Օբամայի պլանները

analitik.am

ԱՄՆ Կոնգրեսի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հավանության են արժանացրել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ռազմավարությունը, գրում է «Взгляд»-ը:

 

ԱՄՆ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում ներկայացված այդ պլանները մեկնաբանելով՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բայները հայտարարել է, որ Օբաման վերջապես սկսել է խոսել «Իսլամական պետության» դեմ «վճռական գործողությունների» մասին, ինչը նրանից «արդեն բավական երկար ժամանակ» սպասում էին ամերիկացիները: «Սակայն ելույթը մի բան է, ռազմավարությունը՝ մեկ այլ բան: Շատ հարցեր են մնում, թե ինչպես է նախագահը մտադիր գործել»,- ասել է Բեյները:

 

Իր հերթին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանրապետական մեծամասնության առաջնորդ Քևին ՄքՔարթնին հայտնել է. «Ես ողջունում եմ Իրաքում և Սիրիայում տվյալ կազմակերպության դեմ պայքարի համար ռազմական գործողությունների կիրառումը: Ես նաև ողջունում եմ նախագահի դիմումը՝ սիրիական չափավոր ընդդիմությանը հավելյալ աջակցություն տրամադրելու վերաբերյալ»:

 

«Այսօր նախագահը հայտարարել է «Իսլամական պետության» ոչնչացման նպատակով կոալիցիա գլխավորելու պատրաստակամության մասին, և ես ողջունում եմ այդ ջանքերը»,- հայտարարել է Կոնգրեսի սենատի հետախուզության հարցերով հատուկ հանձնաժողովի ավագ հանրապետական Սեքսբի Չամբլիսը:

Նույն շարքից