Միջազգային 

Պորոշենկոն եվրաասոցացման համաձայնագիրը Ռադա կմտցնի սեպտեմբերի 16-ին

analitik.am

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն սեպտեմբերի  16-ին Գերագույն ռադա կներկայացնի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը: Ուկրաինայի խորհրդարանի մամուլի ծառայությունը հայտնում է, որ այդ մասին տեղեկացրել է Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը:

«Որքան գիտեմ, սեպտեմբերի  16-ին նախագահը ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ներկայացնելու է Գերագույն ռադայի վավերացմանը»,- ասել է Տուրչինովը:

Ըստ նրա՝ վավերացման հետ կապված ուշացումներ չեն լինի:

«Նախագահ Պորոշենկոն հստակեցրեց, որ Եվրախորհրդարանի հետ պայմանավորվել է համաժամանակյա վավերացման մասին: Ցանկացած դեպքում, վավերացումն ավելի ձգձգելու իրավունք չունենք»,- ընդգծել է Տուրչինովը:

Նույն շարքից