Տնտեսություն 

«Այ ընկեր, դու ռեկետ ես անո՞ւմ». Հրանտ Բագրատյանը՝ Նիկոլ Փաշինյանին

analitik.am

ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը «Հայելու առաջ» հաղորդման ընթացքում անդրադառնալով օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառմանն այն մասին, որ կառավարությունը քննարկում է 56 մլրդ դեբետային մնացորդը շուրջ 9 հազար տնտեսվարողներին վերադարձնելու հնարավորությունը պայմանով, որ այդ գումարները ներդրվեն տնտեսության մեջ, ասել է, թե դա տնտեսական հեղափոխության հետ կապ չունի։ Փոխանցում է Aysor.am-ը:

«Այ ընկեր, դու ռեկետ ես անո՞ւմ, մարդկանց փողերը հետ տուր, ինչի՞ մասին է խոսքը, քո ի՞նչ գործն է, այսինքն՝ այդ ինչ լավություն ես անում և սա կոչվում է տնտեսական հեղափոխությո՞ւն», - ասել է Բագրատյանը։

Շարունակելով, նախկին վարչապետը նշել է, որ դա բացահայտ ռեկետ է և հարցադրում արել, թե այդ դեպքում ինչպե՞ս է ստացվել, որ իրենք, օրինակ, մինչ 1996 թվականն աշխատել են առանց ԱԱՀ-ն սահմանին գանձելու։

«Ասում են, չէ՞, հիմա թալանչիներ, թալանչի անվանեք նրան, ով կոնկրետ որևէ բան թալանել է, կոնկրետ որևէ բան ապացուցել ե՞ք, իմացեք, որտեղ եք գտնվում, ինչ եք խոսում», - ասել է Բագրատյանը։

Նույն շարքից