Միջազգային 

Օբամա. ԱՄՆ-ը Իրաք կուղարկի ևս 475 զինվորականների

analitik.am

ԱՄՆ-ը Իրաք կուղարկի ևս 475 զինվորականների՝ միանալու մոտ 1000 զինծառայողներին, որոնք արդեն այնտեղ են: Ria Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին նվիրված իր խոսքում հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:

«Մենք կաջակցենք ուժերին, որոնք տեղերում կռվում են ահաբեկիչների դեմ: Հունիսին ես մի քանի հարյուր ամերիկացի զինծառայող ուղարկեցի Իրաք՝ հասկանալու համար, թե մենք ինչպես կարող ենք աջակցել իրաքյան անվտանգության ուժերին: Այժմ նրանք ավարտել են իրենց աշխատանքը, իսկ Իրաքը ձևավորել է կառավարություն, և մենք ևս 475 զինծառայող կուղարկենք Իրաք»,- ասել է Օբաման:

Նրա խոսքով՝ զինվորականները չեն մասնակցում ռազմական գործողություններին: «Ամերիկյան այդ ուժերը չեն մասնակցի ռազմական առաքելությանը. մենք ներգրավված չենք լինի Իրաքում ևս մեկ ցամաքային պատերազմին»,- հայտարարել է Օբաման:

Նա նաև նշել է, որ հազարավոր օտարերկրացիներ կռվում են «Իսլամական պետություն» խմբավորման կողմից:

«Մեր հետախուզական միությունը կարծում է, որ հազարավոր օտարերկրացիներ՝ ներառյալ եվրոպացիներ և մի քանի ամերիկացիներ, միացել են նրանց Սիրիայում և Իրաքում»,- ասել է Օբաման:

Նույն շարքից