Միջազգային 

Ղարիբաշվիլի. Սաակաշվիլին հայտնի է որպես ապակառուցող և խառնաշփոթ ստեղծող

analitik.am

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արձագանքել է երկրի ՆԳՆ ղեկավար Ալեքսանդր Չիկաիձեի հայտարարությանը՝ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմից երկրում իրավիճակն ապակայունացնելու հնարավոր փորձի մասին: Վարչապետի խոսքով՝ ինքը ևս այդ մասին որոշակի տեղեկություն ունի՝ հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը:

«Միխեիլ Սաակաշվիլին ընդհանուր առմամբ հայտնի է որպես ապակառուցող և խառնաշփոթ ստեղծող: Ուզում եմ անկարգություններ կազմակերպել բոլոր ցանկացողներին ասել, որ դա նրանց համար շատ վատ կավարտվի: Անհրաժեշտ բարձրության վրա կանգնած պետությունն անողոք կլինի բոլոր նրանց նկատմամբ, ովքեր իրենց թույլ կտան որևէ ապակառուցողական գործողություն: Մեր երկրում կայուն պահ է, կայուն ժամանակաշրջան, և մենք չենք կարող ժամանակ ծախսել այդպիսի ապակառուցողների վրա: Դրանով կզբաղվի ՆԳՆ-ն: Այստեղ ուզում եմ ասել, որ ըստ իմ ունեցած տեղեկության՝ հետաքննությունն արդեն սկսված է»,- ասել է Ղարիբաշվիլին:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Վրաստանի ՆԳՆ ղեկավար Ալեքսանդր Չիկաիձեն «Ալիա» թերթին տված հարցազրույցում ասել էր, որ իր տեղեկությամբ՝ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վերջերս Կիևում և Թուրքիայում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ակտիվիստների հետ հանդիպումների ժամանակ նրանց կոնկրետ հրահանգներ է տվել՝ «երկրում ստեղծելու քաոս և անարխիայի մթնոլորտ»:

Նույն շարքից