Միջազգային 

Սիրիայի արտգործնախարարն ընդունել է ՄԱԿ-ի նոր բանագնացին

analitik.am

Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի նախարար, փոխվարչապետ Ուալիդ ալ Մուալլեմը սեպտեմեմբերի 10-ին ընդունել է ՄԱԿ-ի նոր բանագնաց Ստեֆան դի Միստուրային և նրան ուղեկցող պատվիրակությանը: Ինչպես հաղորդում է  սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հանդիպման ընթացքում զրույցն ընթացել է ահաբեկչության, մասնավորապես ԻԼԻՊ-ի, «Ջաբհա ան Նուսրա»-ի և մնացած ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի շուրջ: Նրանք քննարկել են նաև ահաբեկչական խմբավորումների գործունեությունն արգելելու և այն երկրների վրա ճնշում գործադրելու հարցերը, որոնք ֆինանսավորում, զինում և ահաբեկիչներ են պատրաստում:


Բացի այդ, նրանք քննարկել են ազգային հաշտեցման վերաբերյալ հարցեր, որոնք կնպաստեն միջսիրիական բանակցություններին ճգնաժամը հաղթահարելու և կայունությունն ու անվտանգությունը վերականգնելու համար:


Ուալիդ ալ Մուալլեմը նշել է, որ այժմ առաջնայինն ահաբեկչության դեմ պայքարն է, այն առաջնային է դարձել նաև միջազգային հանրության համար: Նա նաև նշել է, որ սիրիացի ժողովրդի կամքով ընտրվել է երկրի համակարգը, ղեկավարը, և միջազգային հանրությունը պետք է հարգի դա:

 

 

Իր հերթին դի Միստուրան նշել է, որ այս փուլում ՄԱԿ-ի անունից հնարավոր ամեն ինչ կանի ահաբեկչության դեմ պայքարի միջոցով Սիրիայում տառապանքներին վերջ տալու համար, ինչպես նաև նպաստի հաշտեցմանը, և դրանով տեղ կբացվի քաղաքական լուծման համար, քանի որ դա ամենաանվտանգ տարբերակն է ճգնաժամը լուծելու համար:

 

 

Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Սիրիայի արտաքին գործերի և սփյուռքի փոխնախարար Ֆեյսալ ալ Միկդադը, արտգործնախարարի խորհրդական Ահմադ Արնուսը:

 

Նույն շարքից