Միջազգային 

Եվրամիությունը ՌԴ-ի դեմ պատժամիջոցները կգործարկի սեպտեմբերի 12-ից

analitik.am

Եվրամիության խորհուրդը Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների նոր փաթեթը կգործարկի սեպտեմբերի 12-ից, բայց դրանք կարող են փուլ առ փուլ չեղյալ հայտարարվել՝ կախված Ուկրաինայի արևելքում իրադրության զարգացումից: Այդ մասին Բրյուսելում ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել Է եվրոպական դիվանագիտական մի աղբյուր:



«Պատժամիջոցների գործարկումը կոչված Է ցուցադրելու Եվրամիության միասնությունը: Սպասվում Է, որ ԵՄ-ի խորհրդի որոշումը կհարպարակվի սեպտեմբերի 12-ին, բայց, կախված  Ուկրաինայում իրադրության զարգացումից, պատժամիջոցները կարող են փուլ առ փուլ չեղյալ հայտարարվել»,-ասել Է նա:

 

 

ԵՄ-ի 28 երկրների դեսպանները սեպտեմբերի 11-ին Բելգիայի մայրաքաղաքում չորրորդ նիստը կանցկացնեն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանման խնդրի շուրջ: Նախօրյակին այդ թեմայի շուրջ բանավեճը շարունակվել Է յոթ ժամ և ավարտվել անարդյունք: «Սահմանափակիչ միջոցների վերաբերյալ որոշում չի ընդունվել: Այդ հարցերի քննարկումը սեպտեմբերի 11-ին կշարունակվի ԵՄ-ի 28 երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեի նիստում»,-հաղորդել Է ԵՄ-ի արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:

 

Նույն շարքից