Միջազգային 

Կրեմլում բացահայտել են Պուտինի և Ռոհանիի հանդիպմանը քննարկվելիք հարցերը

analitik.am

Սեպտեմբերի 16-ին ՌԴ և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Հասան Ռոհանին հանդիպում կանցկացնեն, որի ժամանակ կքննարկեն Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև երկկողմ հարաբերություններն ու Իրանի միջուկային Գործողութունների համատեղ համապարփակ ծրագիրը: Ինչպես փոխանցում է «Զվեզդա» հեռուստաալիքը, այս մասին հայտնել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:

«Ինչ վերաբերում է Իրանին, ապա Սիրիայից բացի, նախատեսվում է անդրադարձ կատարել երկկողմ հարաբերությունների մի շարք հարցերի և, բնականաբար, քննարկել իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեծված իրավիճակը»,- ասել է Ուշակովը:

Վերջինս հավելել է, որ Ռուսաստանն ակտիվ կապի մեջ է միջուկային ծրագրի բոլոր մասնակիցների հետ, այդ թվում և Թեհրանի: Նրա խոսքով՝ կարևոր է նաև քննարկել ԱՄՆ-ի դուրս գալը վերոհիշյալ ծրագրից:

Նույն շարքից