Միջազգային 

Եթե հանրաքվեի արդյունքում Շոտլանդիան անկախություն ձեռք բերի, նա կմնա ԱՄՆ-ի դաշնակիցը

analitik.am

Եթե հանրաքվեի արդյունքում Շոտլանդիան անկախություն ձեռք բերի, նա կմնա ԱՄՆ-ի դաշնակիցը:  Այս կարծիքը հայտնել Է Շոտլանդիայի առաջին նախագահ, ազգայնականների առաջնորդ Ալեքս Սալմոնդը՝ պատասխանելով ամերիկացի թղթակցի այն հարցին, թե ԱՄՆ-ը պետք Է արդյոք զգուշանա Մեծ Բրիտանիայից Շոտլանդիայի անջատումից:

 

 

«Զգուշանալու ոչ մի բան չկա,-ասել Է Սալմոնդը:-Մենք կլինենք մոտիկ բարեկամներ, Շոտլանդիան և Միացյալ Նահանգները, ինչպես միշտ, կլինեն հուսալի դաշնակիցներ»,-հավելել Է նա:

 

Հունիսին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Բրյուսելում, ելույթ ունենալով Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ համատեղ անցկացված մամուլի ասուլիսում, հայտարարել Էր, որ կցանկանար Մեծ Բրիտանիան տեսնել միասնական: Դա ընկալվել Է որպես աջակցություն շոտլանդական անկախության հակառակորդների դիրքորոշմանը: Ընդսմին Օբաման վերապահում Է արել, որ Շոտլանդիայի ճակատագիրը պետք Է վճռի նրա ժողովուրդը:

Ամերիկացի լրագրողի խնդրանքով, մեկնաբանելով Օբամայի այս խոսքերը, Սալմոնդը հայտարարել Է. «ԱՄՆ-ի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչն ինձ հայտնել Է, որ դա ամենաքիչն Է, ինչ ամերիկացիները կարող Էին ասել, հաշվի առնելով, որ իրենց դա խնդրել Էին»:

 

«Ես գիտեմ, որ Դևիդ Քեմերոնը ամբողջ աշխարհով մեկ զանգահարել Է բոլորին, որպեսզի հասնի գեթ ինչ-որ մեկնաբանության»,-ասել Է Շոտլանդիայի առաջին նախարարը: «Կարծում եմ, որ երբ Միացյալ Թագավորության վարչապետը դիմում Է այն քայլին, որ զանգահարի աշխարհի մյուս ղեկավարներին, խնդրելով նրանց օգնությունը, դա խոսում Է խուճապային տրամադրությունների և նրա դիրքորոշման թույլ լինելու մասին»,-պնդում Է Սալմոնդը:

 

Մինչդեռ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը, բրիտանացի լրագրողների խնդրանքով մեկնաբանելով շոտլանդական առաջիկա հանրաքվեն, հայտարարել Է. «ԱՄՆ-ը Շոտլանդիայի անկախության շուրջ հանրաքվեն համարում Է Միացյալ Թագավորության ներքին գործը»: «Ես ոչինչ չունեմ ավելացնելու այն խոսքերին, որ ասել Է նախագահը»,-նշել Է Հարֆը:

 

The Daily Telegraph թերթը, պետդեպարտամենտի ներկայացուցչի այս խոսքերի կապակցությամբ գրել Է. «ԱՄՆ-ը հրաժարվում Է շոտլանդական հանրաքվեին նախորդող վերջին օրերին որևիցե մեկի կողմը բռնել», հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Նույն շարքից