Միջազգային 

Վրաստանի իշխանությունները դիմակայություն թույլ չեն տա կրոնական հատկանիշով. Ղարիբաշվիլի

analitik.am

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանրապետության իրավապահ մարմիններից պահանջել Է անհապաղ հետաքննել կրոնական անհանդուրժողության փաստը Քոբուլեթում և մեղավորներին պատժել օրենքի ողջ խստությամբ, տեղեկացնում Է  «Նովոստի Գրուզիա»-ին:

 

 

Սեպտեմբերի 10-ին տեղի մի խումբ բնակիչներ, բողոքելով Քոբուլեթում մեդրեսեի կառուցման դեմ, խոզ են մորթել և կենդանու գլուխն ամրացրել շենքի դռանը:

 

 

«Ես սկզբունքորեն դատապարտում եմ նախօրյակին Քոբուլեթում իրականացված այդ սադրանքը: Դա կրոնական անհանդորժողության և կրոնական հատկանիշով դիմակայության փորձ Է, որը պետությունը թույլ չի տա և միշտ կխոչընդոտի»,-ասված Է վարչապետի հայտարարության մեջ, որը տարածվել Է սեպտեմբերի 11-ին:

 

 

«Կրոնական դիմակայությունը խորթ Է մեր ժողովրդին: Վրաստանը միշտ Էլ հայտնի Է եղել հանդուրժողությամբ, մեր երկրում միշտ Էլ խաղաղ գոյակցել ու միմյանց հարգել են տարբեր դավանանքների մարդիկ: Այդ սադրանքը ձեռնտու Է միայն նրանց, ովքեր ցանկանում են անկայունության երևութականություն ստեղծել Վրաստանում, և նրանց, ովքեր ցանկանում են կրոնական դիմակայություն բորբոքել»,-ասել Է Ղարիբաշվիլին: «Ցանկանում եմ հավաստիացնել Վրաստանի մուսուլմանական բնակչությանը, որ մենք ամեն ինչ կանենք նրանց շահերը պաշտպանելու համար: Բոլոր մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»,- հայտարարել Է Վրաստանի վարչապետը:

 

Նույն շարքից