Միջազգային 

Դեսպան Աննա Աղաջանյանին ընդունել է Ինդոնեզիայի նորընտիր նախագահը

analitik.am

Ջակարտայում Ինդոնեզիայի նորընտիր նախագահ Ջոկո Վիդոդոն (Ջոկովի) սեպտեմբերի 10-ին ընդունել է Ինդոնեզիայում ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանին: Դեսպան Աղաջանյանը նախագահին է փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ինդոնեզիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ:

 

Զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ինդոնեզական հարաբերությունները և տարբեր ասպարեզներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ակտիվացման կարևորությունը:

 

Երկուստեք ընդգծվել է, որ հարկավոր է քայլեր ձեռնարկել բարձրաստիճան փոխայցելությունների խթանման համար:

 

Նախագահ Ջոկովին խնդրել է Հայաստանի նախագահին փոխանցել իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: 

 

Նույն շարքից