Միջազգային 

Էրդողանն արտահերթ ընդունել է հետախուզական ծառայության ղեկավարին

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը: Չանքայա նախագահական պալատում տեղի ունեցած արտահերթ հանդիպումը տևել է շուրջ 1.5 ժամ:

 

 

Թեպետ թուրքական լրատվամիջոցները դեռևս չեն հայտնում հանդիպման ժամանակ քննարկված թեմաների շրջանակը, սակայն հավանական է, որ քննարկումներն առնչվել են Սիրիայում և Իրաքում ահաբեկչական գործողություններ իրականացնող իսլամիստական խմբավորման դեմ պայքարին և դրանում Թուրքիայի ներգրավվածությանը:

 

Նույն շարքից