Միջազգային 

Առանց ՄԱԿ-ի որոշման ԱՄՆ-ի՝ Սիրիային օդային հարվածներ հասցնելը Մոսկվան կգնահատի որպես ագրեսիայի դրսևորում

analitik.am

Առանց ՄԱԿ-ի որոշման ԱՄՆ-ի՝ Սիրիային օդային հարվածներ հասցնելը Մոսկվան կգնահատի որպես ագրեսիայի դրսևորում, հայտնում է «Газета.Ru»-ն:

 

Այս հայտարարությունը Ռուսաստանի արտգործնախարարությունից հնչել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի այն հայտարարության ֆոնին, թե ԱՄՆ-ն պատրաստ է հարվածներ հասցնել Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին:

 

Ռուսական կողմն ընդգծում է, որ Վաշինգտոնը պատրաստ է դա անել առանց Սիրիայի «օրինական»՝ գործող իշխանությունների համաձայնության: Ռուսաստանը նման քայլի հավանականությունը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է որակում:

 

Մոսկվան հիմքեր ունի կարծելու, որ այդ դեպքում հարվածի տակ կհայտնվեն նաև սիրիական կառավարական ուժերը, ինչն է՛լ ավելի կսրի հակամարտությունը Սիրիայում:

Նույն շարքից