Միջազգային 

Ասադն ընդունել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի նոր բանագնացին

analitik.am

Սիրիայի Նախագահ Բաշար ալ Ասադը սեպտեմբերի 11-ին ընդունել է ՄԱԿ-ի նորանշանակ բանագնաց Ստեֆան դի Միստուրային և նրան ուղեկցող պատվիրակությանը: Ինչպես հաղորդում է  սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, հանդիպման ընթացքում Ասադը նշել է, որ իր կառավարությունը պատրաստ է շարունակել աշխատել և աջակցել ՄԱԿ-ի բանագնացին` իր պարտականությունների կատրարման ընթացքում հաջողություն գրանցելու համար: Նա ավելացրել է, որ Միստուրայի հաջող աշխատանքը հաջողություն կհամարվի նաև Սիրիայի և իր ժողովրդի համար:


Սիրիայի նախագահն ընդգծել է, որ առաջնայինը  պայքարն է ահաբեկչության դեմ, որը սպառնում է բոլորին, և այդ հարցում առաջընթացը կնպաստի ազգային հաշտեցմանը: Ասադի խոսքով` հաշտեցման գործընթացում հաջողություններ են գրանցվել Սիրիայի տարբեր շրջաններում:

 

Իր հերթին Միստուրան նշել է, որ ջանքի չի խնայի աշխատելու բոլոր կողմերի հետ Սիրիայի ներսում և Սիրիայից դուրս` հանուն ճգնաժամի խաղաղ ճանապարհով լուծման: Նրա և Ասադի հանդիպմանը ներկա էր նաև Սիրիայի արտաքին գործերի նախարար Ուալիդ ալ Մուալեմը, Նախագահի քաղաքական և տեղեկատվական հարցերով խորհրդական Բասինա Շաաբանը, արտաքին գործերի փոխնախարար Ֆեյսալ ալ Միկդադը:

 

Ավելի վաղ Ստեֆան դի Միստուրան հանդիպել էր Սիրիայի արտգործնախարարի հետ:

Նույն շարքից