Միջազգային 

Քերին Սաուդյան Արաբիայում կքննարկի ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու ուղիները

analitik.am

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Մերձավոր Արևելք կատարած իր շրջագայության շրջանակներում արդեն մեկնել է Սաուդյան Արաբիա: Քերին արաբական երկրների և Թուրքիայի արտգործնախարարների հետ կքննարկի ԻԼԻՊ խմբավորման դեմ կոալիցիա ստեղծելու և նրա դեմ պայքարելու վերաբերյալ հարցեր: Հանդիպմանը կմասնակցեն Եգիպտոսի, Հորդանանի, Իրաքի, Լիբանանի արտգործնախարարները, Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի մասնակից-երկրների և Թուրքիայի ներկայացուցիչները:

 

Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղարն այցելել էր Բաղդադ և հանդիպել նոր կառավարության ղեկավար Հեյդար ալ Աբադիի հետ:

 

ԱՄՆ-ը հայտարարել է, որ Բաղդադին և Իրաքյան Քրդստանին 25 միլիոնի չափով ռազմական օգնություն կտրամադրվի: Օգնությունը տրամադրումն ահաբեկչության դեմ պայքարի, մասնավորապես, ԻԼԻՊ-ի դեմ ուղղված գործողությունների շրջանակներում է:

 

Ավելի վաղ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ ԻԼԻՊ-ի դեմ ուղղված գործողությունները կընդգրկեն նաև Սիրիան: Այդուհանդերձ, նա բացառել է համագործակցությունը Ասադի ռեժիմի հետ: Քերին նշել է, որ իրենք պլան կմշակեն ԻԼԻՊ-ի հետնակետերի վրա հարձակվելու համար և ամենահարմար պահին կիրականացնեն դա:

 

Նույն շարքից