Միջազգային 

Սերբիական պարբերականի անդրադարձը Ադրբեջանի հայտարարություններին

analitik.am

«Այն, որ Ադրբեջանում սուտը կանգնեցվում է գերագույն աստվածությունների պանթեոնում` իր հանդգնությամբ տեղը զիջելով միայն Ալիևների պաշտամունքին, ո'չ նորություն է, ո'չ էլ՝ զարմանալի երևույթ: Լրագրողները, իրավապաշտպանները, ակտիվիստները,և ոչ անտարբեր քաղաքացիները, մի խոսքով` բոլորն, ովքեր հրաժարվում են գլուխ խոնարհել ստի պաշտամունքին և փորձում են արտահայտել իրենց տեսակետը, որը տարբերվում է համընդհանուր տեսլականից, անխուսափելիորեն ենթարկվում են տարբեր հետապնդումների», - այսպես է սկսվում սերբական www.tanjug.rs կայքում հրապարակված հոդվածը:

«Ի դեպ՝ ադրբեջանական քարոզչամեքենայի քրմերն ու քրմուհիները չեն զլանում սխալ ներկայացնել ցակացածի խոսքը` հաշվի չառնելով բարձր քաղաքական կարգավիճակն ու զբաղեցրած պաշտոնը. ըստ լավ յուրացրած գեբբելսյան սկզբունքի՝ «որքան ծավալուն է սուտը, այնքան հեշտ է դրան հավատալ», - շարունակում է հոդվածագիրը:

«Օրերս ադրբեջանական քարոզչամեքենայի ուշադրության կենտրոնում էր հայտնվել Սերբիայի առաջին փոխվարչապետ և ԱԳ նախարար Իվիցա Դաչիչը, որի նկատմամբ հետաքրքրվածությունը կապված է այն բանի հետ, որ Սերբիան պատրաստվում է ընդունել ԵԱՀԿ նախագահությունը` համաձայն ռոտացիոն սկզբունքի:

 

Ոչինչ չկասկածելով` Դաչիչը չորեքշբթի այցով ժամանել է Բաքու, որտեղ, Интерфакс-Азербайджан-ի փոխանցմամբ, Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հետ համատեղ ասուլիսում իբրև թե՝ հայտարարել է, որ «Սերբիայի և Ադրբեջանի դիրքորոշումները համընկնում են, և իրենք պաշտպանում են իրենց երկրների տարածքային ամբողջականությունը»: Հմաձայնեք, որ դա բավականին տարօրինակ հայտարարություն է մի երկրի ԱԳ նախարարի համար, որը պատրաստվում է նախագահել ԵԱՀԿ-ում:

Նույն շարքից