Միջազգային 

Ուկրաինայի նախագահը կայցելի Կանադա

analitik.am

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն սեպտեմբերի 17-ին կայցելի Կանադա, հայտնում է Газета-ն:

Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը հայտարարել է ուկրաինացի առաջնորդի այցի մասին նախօրեին: Պորոշենկոն կայցելի Կանադա` Դոնբասի ճգնաժամի ընթացքում երկրին աջակցելու համար շնորհակալություն հայտնելու:

Ավելի վաղ, Կանադայի արտաքին գործերի նախարար Ջոն Բերդը սպառնացել էր խստացնել պատժամիջոցները Ռուսաստանի հանդեպ, եթե Ուկրաինայի արևելքում չշարունակվի հրադադարը:

Նույն շարքից