Միջազգային 

Չինաստանն ու Ռուսաստանը մտադիր են Ճապոնական ծովի ռուսական ափերին կառուցել հյուսիսային Ասիայի ամենամեծ նավահանգիստներից մեկը

analitik.am

Չինաստանն ու Ռուսաստանը մտադիր են Ճապոնական ծովի ռուսական ափերին կառուցել հյուսիսային Ասիայի ամենամեծ նավահանգիստներից մեկը` ի նշան գերտերությունների աճող դաշինքի:

Ինչպես գրում է Business Insider-ը` չինական պետական աղբյուրին հղումով, նավահանգստում կկարողանան տարեկան մոտ 60 մլն տոննա բեռ տեղավորել, որը, ըստ Եվրահանձնաժողովի վիճակագրության, կարող է համեմատվել Բրիտանիայի ամենաաշխույժ «Իմմինգհեմ» նավահանգստի կամ Ֆրանսիայի «Լե Հավրի» հետ:

Նոր նավահանգիստը կտեղակայվի արևելյան Ռուսաստանում` Չինաստանի սահմանից 18 կմ հեռավորության վրա: Տարածաշրջանը նաև բավականին մոտ է Հյուսիսային Կորեային:

Չին և ռուս առաջնորդները նավահանգստի կառուցման մասին գործարքը կնքել են մայիսին՝ Շանհայում կայացած «Ասիայի համագործակցության եւ վստահության միջոցների խորհրդակցություն» կոնֆերանսի ժամանակ:

Նույն շարքից