Միջազգային 

ԱՄՆ-ը և Կանադան չեղարկել են ՌԴ-ի հետ համատեղ զորավարժությունները

analitik.am

ԱՄՆ-ի եւ Կանադայի իշխանությունները «Ուկրաինայի իրադարձությունների պատճառով» չեղյալ են հայտարարել Ռուսաստանի հետ համատեղ «Զգոն արծիվ» զորավարժությունները: Այդ մասին Fairbanks Daily News-Miner ամերիկյան թերթին հայտնել է Հյուսիսային Ամերիկայի օդատիեզերական պաշտպանության միացյալ հրամանատարության (NORAD) ներկայացուցիչ Չարլզ Մարշը:

 

Նրա խոսքով՝ վարժանքները չեղարկելու որոշումն ընդունվել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության ղեկավարության եւ Կանադայի վարչապետ Սթիվեն Հարպերի կողմից:

 

Ռուս-ամերիկա-կանադական «Զգոն արծիվ» ամենամյա զորավարժություններն անցկացվում են 2006 թվականից, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Նույն շարքից