Միջազգային 

Ռուսաստանը բարոյական իրավունք չունի ՄԱԿ-ում առաջ մղել սեփական պատկերացումները միջազգային իրավունքի մասին. Քերրի

analitik.am

Ռուսաստանը Ղրիմի միացման եւ Ուկրաինայի դեմ ուղղված իր գործողությունների ֆոնին «բարոյական իրավունք չունի ՄԱԿ-ում առաջ մղել սեփական պատկերացումները միջազգային իրավունքի մասին»: Սեպտեմբերի 11-ին նման տեսակետ է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, հաղորդում էUkrinform-ը:


Այսպես նա պատասխանել է լրագրողի հարցին, որը վերաբերել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը՝ կապված Մերձավոր Արեւելքում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմավորման դեմ պայքարում ԱՄՆ մտադրությունների հետ:


Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրապարակել էր ԱՄՆ ռազմավարությունը «Իսլամական պետություն» խմբավորման «թուլացման, ապա ոչնչացման» վերաբերյալ, որն սպառնում է տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգությանը:


Դրանից անմիջապես հետո Սերգեյ Լավրովը ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ «կասկածում է», որ ամերիկացիները այդպիսով ուզում են թուլացնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմը: «Դա կլինի Մերձավոր Արեւելքում հակամարտությունների հսկայական էսկալացիային ուղղված քայլ: Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին ամբողջությամբ հարգել միջազգային իրավունքի գործող նորմերը»,-ասել էր Լավրովը:

Նույն շարքից