Միջազգային 

ԱՄՆ-ն «Իսլամական պետության» դեմ չի պատերազմում. Ջոն Քերրի

analitik.am

ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին հայատարարել է, որ ԱՄՆ-ն  «Իսլամական պետության» դեմ չի պատերազմում, երկրի գործողությունները հարկ է գնահատել որպես հակաահաբեկչական գործողություն։ Այս մասին հայտնում է  gazeta.ru-ն՝ վկայակոչելով CNN-ը։


«Այն, ինչ անում ենք, ընդամենը շատ կարեւոր  հակաահաբեկչական գործողության անցկացումն է։ Այն կշարունակվի որոշ ժամանակ։ Եթե ինչ-որ մեկին դուր է գալիս դա «Իսլամական պետության» դեմ պատերազմ կոչել, կարող եէ անել դա, բայց փաստն այն է, որ դա ընդգրկուն  հակաահաբեկչական գործողություն է», — նշելէ  Քերրին։


Նա նաեւ ընդգծել է, որ ԻՊ-ն տարբերվում է Սոմալիում եւ Եմենում գործող ահաբեկչական խմբերից:

Նույն շարքից